ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի անվտանգության կարևոր գրավականներից մեկը». Դ. Բաբայան
17:48, 02.09.2021 | mamul.am
7055 | 0

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի միջոցառումների շրջանակում, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։

Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։ Հայտնում է ԱՀ ԱԳ նախարարությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր