ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Մեղավոր ու պատասխանտու է կոնկրետ մեկ անձ, որը պետք է կրի քրեական պատասխանատվություն». Արթուր Ղազինյան
13:06, 06.09.2021 | mamul.am
4733 | 0

«Սա Ձեր գրառումն է՝ «Սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին։
Սենց վիժվածք աշխարհը չի ծնել...»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ հնչեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով. «Եռաբլուրի խորհուրդը այսպե՞ս եք հասկանում: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցում զոհերին»: Ղազինյանն արձագանքեց. «Այն անձը, ով մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկությունը՝ ասելով, որ կասեն դավաճան, որի հետևանքով ունեցանք հազարավոր կյանքերի կորուստ, հայրենիքի կորուստ.... մեղավոր ու պատասխանատու է կոնկրետ մեկ անձ ու այդ մեկ անձը այցելելով այդ նույն գերեզմանները, որոնք իր մերժումով տարավ, մտցրեց մսաղաց, պետք է կրի քրեական պատասխատվություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր