ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մերկելը պատրաստ է բանակցել թալիբների հետ
14:30, 06.09.2021 | mamul.am
7421 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել «Թալիբան» արմատական շարժման իսլամիստների հետ բանակցություններ սկսելու պատրաստակամությամբ, փոխանցում է DW-ն: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել նախօրեին Հագենում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Կանցլերն օդանավակայանի բացումը դրական ազդակ է որակել: «Մենք ցանկանում ենք Աֆղանստանից դուրս բերել այն մարդկանց, ովքեր աշխատել են Գերմանիայի կառավարության հետ և այժմ վտանգի մեջ են»,- ասել է Մերկելը: Իր խոսքով, նման երկխոսությունը թույլ կտա շարունակել Աֆղանստանում իրականացվող մարդասիրական առաքելությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր