ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր չեն պատվաստվի ու թեստ չեն հանձնի». լրագրողները՝ նախարարին
12:00, 08.09.2021 | mamul.am
15568 | 5

Ինչպես հայտնել էինք, չպատվաստված և հակացուցում չունեցող անձը հոկտեմբերի 1-ից ամիսը 2 անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր չեն պատվաստվի ու թեստ չեն հանձնի: «Հետևանքը՝ աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու ու հաջորդիվ՝ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի: Եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետներում, այո՛, գործատուն իրավունք ունի խզելու պայմանագիրը»,- ասաց Ավանեսյանը:

Դիտարկմանը՝ այսինքն՝ գործընթացը տարվելու է այն ուղղությամբ, որ աշխատակիցը, ով չի պատվաստվել ու չի ներկայացրել թեստ, նրան արգելվելու է մուտք գործել աշխատավայր, հետևաբար՝ ստանալու է բացակա, որոշ ժամանակ անց ազատվելո՞ւ է աշխատանքից, նախարարն ասաց՝ այո՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կառավարության անդամների ճեպազրույցները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր