ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Ադրբեջանական ինքնաթիռը թռիչք է իրականացրել Հայաստանի տարածքով. Вестник Кавказа
15:06, 08.09.2021 | mamul.am
16567 | 2

30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի մարդատար ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Հայաստանի օդային տարածքով: Այս մասին հայտնում է Вестник Кавказа-ն՝ վկայակոչելով Flight Radar պարբերականի տվյալները: Turkish Airlines ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը սեպտեմբերի 4-ին իրականացրել է Գյանջա-Նախիջևան TK326 չվերթը: Այս մասին տեղեկությունն այսօր է հայտնվել համացանցում: Թռիչքի ժամանակահատվածը կազմել է 35 րոպե: Flight Radar-ի տվյալներով, օդանավի ուղին անցել է Սևանա լճի և Գեղարքունիքի մարզի հատվածով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր