ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Գունագեղ» ցինիզմի փոխարեն պետք է ռազմական շքերթ անցկացնել». Արթուր Ղազինյան
16:30, 08.09.2021 | mamul.am
6530 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և բովանդակություն հաղորդելու նպատակով:
Օր առաջ պետք է ձևակերպել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ, որը պետք է հիմնված լինի մեր պետության հզորացման և կորսված հաղթանակները վերադարձնելու տեսլականի վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր