ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իշխանությունը «ձեռքերը լվացել է», փոխարենն ընդդիմությունն է մտահոգ Արցախի խնդրով. «Փաստ»
09:24, 09.09.2021 | mamul.am
10519 | 1

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է:

Արդյունքում իշխանության փոխարեն ընդդիմությունն է փորձում օգտագործել թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներն ու իրենց հնարավորությունները՝ Արցախի հարցը բարձրացնելու, միջազգային հնչեղություն տալու, առկա մարտահրավերների լուծման հարցում սեփական ներդրումը ունենալու առումով: Մասնավորաբար, «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես «Հայրենիք» կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանձնաժողովում ցանկանում են ընդգրկել խորհրդարանական ու արտախորհրդարանական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, որոնք, ի տարբերություն իշխանությունների, մտահոգ են Արցախի խնդրով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր