ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Քաշաթաղի շրջանում շարունակվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
13:42, 09.09.2021 | mamul.am
6891 | 0

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համաձայնագրի հիման վրա Քաշաթաղի (Լաչինի) շրջանում շարունակվում են համատեղ վարժանքները՝ մարտական կրակի կիրառմամբ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները մեկնարկել էին սեպտեմբերի 6-ին: Այս ֆոնին պաշտոնական Ստեփանակերտը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ուշադիր հետևում է օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին:

Լաչինի շրջանում շարունակվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր