ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«2500-ից ավելի հադրութցիներ արդեն լքել են Հայաստանը․ մենք ուզում ենք մնանք»․ հադրութցի
13:06, 09.09.2021 | mamul.am
7506 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, Հադրութի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց ապահովեն բնակարանով։

«Դիմում-բողոքների ընդունման բաժնի պետի հետ քննարկել ենք հարցերը․ մարդիկ ասում են՝ մենք չգիտենք՝ ձեզ ինչ պատասխան տանք, այսինքն՝ մեր վիճակն էլի մնում ա անորոշ»,- քիչ առաջ Կառավարության շենքից դուրս գալով՝ լրագրողներին ու բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց հադրութցի տղամարդը։

«Ներկայացրել եմ, թե Արցախում ինչ ա կատարվում, ինչ ա անում Արայիկ Հարությունյանը, ասել եմ, որ 27-32 մլն դրամ հատկացնում են առանձնատներ սարքելու համար, որ Արցախից 21 հազար մարդ կա ստեղ ու անտերության ա մատնված։ Խնդրել եմ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում, որը, չգիտես՝ ինչու, չկա»,- նշեց տղամարդը։

«Թեպետ ասել եմ չբարձրաձայնեմ, բայց էսօր հանրայնացնում եմ․ 2500-ից ավելի հադրութցիներ արդեն լքել են ՀՀ-ն․․․ մենք էլ ուզում ենք մնանք մեր պետությունում»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր