ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արմենիա» ավիաընկերությունը բանակցում է թուրքական օդային տարածքով չվերթների վերսկսման շուրջ. «Սպուտնիկ Արմենիա»
17:18, 09.09.2021 | mamul.am
5834 | 3

Թուրքիայի՝ Հայաստանում գրանցված օդանավերի մուտքի արգելքն իր օդային տարածք, ազդում է թռիչքների արժեքի և տևողության վրա: «Ներկայում մենք Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ չենք իրականացնում, բայց տարվում են բանակցություններ, և կարծես թե դրական տեղաշարժ կա: Հույս ունենք, որ սեղմ ժամկետներում հարցը կկարգավորվի»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, հայտարարել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ մարտ-ապրիլ ամիսներին ավիաընկերությունը դիմել էր Թուրքիային՝ օդանավերի մուտքի թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում էր ստացել:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից շուտ՝ քսան օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ից սկսած, Թուրքիան արգելել է Հայաստանում գրանցված օդանավերի մուտքն իր օդային տարածք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր