ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթը պատրաստ է. «Ժողովուրդ»
09:12, 10.09.2021 | mamul.am
8057 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս հուլիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը որոշում էր կայացվել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվի: Հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթն արդեն պատրաստ է, խորհրդարանի իշխանական ֆրակցիայի անդամներն արդեն ստորագրել են դիմումը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի ստեղծման և բոլոր մնացած հարցերով անձամբ զբաղվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա վերահսկողության տակ է գտնվելու հանձնաժողովը, ու իր ղեկավարած հանձնաժողովի անդամներն էլ քննելու են 44-օրյա պատերազմի հանգամանքները»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր