20 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներն ահաբեկչական ակտեր իրականացրին Նյու Յորքում՝ պայթեցնելով Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքեր-աշտարակները։ Ահաբեկչության հետևանքով զոհվեց շուրջ 3000 մարդ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը քաղաքացիներին միասնական լինելու կոչ է արել: Նրա խոսքով՝ միասնական լինել չի նշանակում ունենալ միանման համոզմունքներ, այլ՝ հարգանք և հավատ միմյանց նկատմամբ ու ժողովրդի: Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը ժամանել են Նյու Յորք՝ մասնակցելու հիշատակի միջոցառումներին: |