ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ամեն ինչ անելու են, որ մինչև հոկտեմբերի 17-ն Առուշանյանը գտնվի կալանքի տակ». փաստաբան
13:00, 11.09.2021 | mamul.am
5197 | 0

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, նախագահությամբ Գնել Գասպարյանի, նախօրեին տեղի էր ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։ Դատավորն անփոփոխ էր թողել խափանման միջոց կալանքը:

«Առուշանյանի անձը, մենակ իրա ֆիզիկական ներկայությունը վախ ա առաջացնում, դրա համար ամեն ինչ անելու են, որ մինչև հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունը, գտնվի կալանքի տակ: Բայց, կարծում եմ, էս պայմաններում անգամ Առուշանյանն ու իր թիմը հաղթելու են»,- ասել է Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Ռեպորտաժը՝ «Զանգեզուր» TV-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր