ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Գլխավոր դատախազությունը պահանջել է ՀՀ-ին արտահանձնել ԵԱՀԿ-ում Հյս. Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին
14:30, 11.09.2021 | mamul.am
5666 | 0

Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել Սերբիայի պատկան մարմիններին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլե Միլենկովսկիին Հայաստանին արտահանձնելու համար: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերբիայի իրավապահները, Հայաստանի պահանջով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: «Ըստ ՀՀ իրավապահ մարմինների, 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետ, Միլենկովսկու գլխավորությամբ, մասնավոր ինքնաթիռով Հայաստանից դուրս են բերել երկրի նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր չափով գումարներ հափշտակելու մեջ»,- հայտնել էր Alsat-M հեռուստաալիքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր