ՌԴ Լիպեցկի մարզի Ելեցկի շրջանի երկհարկանի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է. մահացել է 3 մարդ, այդ թվում՝ երեխա: Եվս 8 բնակիչ հոսպիտալացված է: Գործ է հարուցվել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար, փոխանցում է Интерфакс-ը: |