ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել». Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
10:18, 13.09.2021 | mamul.am
9921 | 2

ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խոսքն ուղղեց ԱԺ նախագահին՝ անդրադառնալով համացանցում տարածված կադրերին: «Ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք, որ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք այդ մասին, բայց բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա.... Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան գերթանկարժեք հանգիստը»:

Սիմոնյանն ասաց՝ Արցախ պատվիրակություն մեկնել է. «Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին ու ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»: Մանուկյանը նշեց, որ կադրերը համացանցում են. «Որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում, հատկապես որ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչի հաստատվելու դեպքում ստանում ենք դասական կոռուպցիայի դեպք»: ԱԺ նախագահը կրկնեց՝ ստերը չի մեկնաբանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր