ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞ր ընտրություններն են կեղծվել». Մկրտչյանը՝ ԿԸՀ նախագահին
12:18, 13.09.2021 | mamul.am
7492 | 0

«Ձեր պաշտոնավարման ընթացքում, վերջիվերջո, ո՞ր ընտրություններն են կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որպեսզի հասկանանք՝ Դուք նախկին եք, ներկա՞ն եք, թե՝ արդեն եկած ապագան եք»,- դիմելով Տիգրան Մուկուչյանին՝ հարցրեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանը: Մուկուչյանն ասաց, որ ինքը ԿԸՀ նախագահն է. «Ես առիթ ունեցել եմ բոլոր ընտրությունների վերաբերյալ իմ կարծիքը ներկայացնել: Իհարկե, տարբեր ընտրությունների ժամանակ հնչում են քաղաքական տարբեր գնահատականներ, իրավական գնահատման տեսանկյունից միշտ էլ ներկայացվել են արդյունքները, հաղորդումները կան, կայքում հրապարակված են»:

Հիշեցնենք՝ քննարկվում է ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր