ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Տեսականորեն հնարավոր է, որ այդպիսի բան լինի». Թունյանը՝ ադրբեջանական անցակետի մասին
12:36, 13.09.2021 | mamul.am
8475 | 3

«Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև, ամեն դեպքում, անհարմարություն է, որ մեզ և Իրանին կապող ճանապարհին նման խնդիրներ կան»,- ԱԺ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողի՝ Որոտանում տեղադրված ադրբեջանական անցակետի վերաբերյալ հարցին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հորդորելով սպասել, տեսնել, թե ինչպես է խնդիրը լուծվում:

«Ինչքան որ ես եմ հասկանում՝ տեսականորեն հնարավոր է, որ այդպիսի բան լինի... Քանի որ այդ ճանապարհի մի հատված իրենց է պատկանում, իրենք ունեն մեր և ռուսական կողմերի հետ պայմանավորվածություններ, որ պետք է որոշակի ներկայացվածություն ունենային, բայց որ կլինի այնպիսի իրավիճակ, որ իրենք կկանգնեցնեն մեր երկիր մուտք գործող բեռնատարները և կստուգեն, նման բան ես չէի մտածում»,- անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների ստուգման փաստին՝ ասաց պատգամավորը:

«Տեսականորեն հնարավոր է, որ այդպիսի բան լինի». Թունյանը՝ ադրբեջանական անցակետի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր