ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը պետք է վերահսկողություն հաստատի Լաչինի միջանցքի վրա գտնվող դիրքի նկատմամբ». ադրբեջանցի նախկին նախարար
14:18, 13.09.2021 | mamul.am
5969 | 1

«Ադրբեջանը չի կարող լիարժեք վերահսկել իր սահմանները: Քանի դեռ պահպանվում է այս իրավիճակը, նման դեպքերը շարունակական կլինեն»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Խոսքն իրանական բեռնատարներով ապրանքների փոխադրումը վերահսկողության տակ առնելու փորձի մասին է: Զուլֆուգարովը կոչ է արել Ադրբեջանին՝ վերահսկողություն հաստատել Լաչինի միջանցքի վրա գտնվող դիրքի նկատմամբ: «Խաղաղապահների խնդիրն է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը Ղարաբաղում: Ոչ ոք նրանց ձեռք չի տալիս, այնպես չէ՞: Նրանց ուղղությամբ կրակ չեն բացում, չէ՞: Խաղաղապահներին պետք է ասել, որ վերահսկեն իրավիճակը իրենց դիրքերում, իսկ մենք ինքներս կպաշտպանենք մեր սահմանները»,- ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը: Նրա խոսքով, «հաջողության դեպքում», հաջորդ փուլում Ադրբեջանը կփորձի արգելել հայկական բեռնատարների տեղաշարժը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր