ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«ՈՒԱԶ»-ը «ԿամԱԶ»-ի հետևից կապել են ու քարշ տվել». Սյունիքում ադրբեջանցիները գողացել են բնակչի մեքենան
15:00, 13.09.2021 | mamul.am
7814 | 1

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։

Մեքենայի վառելիքը վերջացել է այն ժամանակ, երբ վերջինն շփոթմամբ անցել է ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածք։

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈՒԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։

Վերադառնալիս շփոթվել է և պատահական Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,- պատմել է Շադունցը։

Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով։

Վերադառնալով բնակիչը նկատել է, որ այն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարել էին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր