ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Չի՛ լինելու լվանալ ո՛չ ձեռքերի վրայի արյունը, ո՛չ էլ կեղծված ընտրությունները». ԱԺ նախագահ
15:24, 13.09.2021 | mamul.am
8749 | 2

«Քոչարյանի փաստաբանն ընտրությունների կեղծման մասին խոսելիս պետք է շատ երկար հետ նայի, կամ՝ «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները երբ փորձում են Մուկուչյանի խոսքերը կամ վարչապետի՝ պատգամավոր եղած ժամնանակվա խոսքերն իրար հակադրելով տպավորություն ստենալ, որ նախկին ընտրությունները կեղծված չեն եղել, ապարդյուն աշխատանք է»,- հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ընդդիմադիր գործընկերների ելույթներին:

Հիշեցնենք՝ քննարկվում է ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:

«ՀՀ-ում 1996-ից մինչև 2018 թվականը, բոլոր ընտրությունները եղել են կեղծված ու մեծ խախտումներով են անցկացվել, թերևս բացառություն կարող է լինել 1999թ. «Միասնության» դաշինքի օրինակը՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուժը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից»,- հավելեց Սիմոնյանը:

Դիմելով Արամ Վարդևանյանին՝ խորհրդարանի ղեկավարը շարունակեց. «Պիղատոսը, երբ դժոխքում ա հայտնվում, իրա պատիժն այն է, որ անընդհատ ձեռքերը լվանում է, բայց անընդհատ արյունը թափվում է... Չի՛ լինելու լվանալ ո՛չ ձեռքերի վրայի արյունը, ո՛չ էլ կեղծված ընտրությունները: Դա մնացել է պատմության գրքի մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր