«Խոսում էիք կեղծված ընտրությունների մասին. այդ ո՞նց էր ստացվել, որ ձեր քաղաքական առաջնորդը կանգնել էր ընտրություններ կեղծող Առաջին նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի կողքին՝ «Իմպիչմենթ» դաշինքի շրջանակներում, նաև պատգամավոր էր այստեղ նստած՝ իր Կոնգրեսով»,- խոսքն ուղղելով ՔՊ-ականներին՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք՝ քննարկվում է ԿԸՀ գործունեության վերաբերյալ հաղորդումը: Ավելի վաղ ՔՊ-ականները հայտարարել էին, որ ՀՀ-ում 1996-ից մինչև 2018-ը, բոլոր ընտրությունները եղել են կեղծված: |