ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ. ՄԻՊ
13:54, 14.09.2021 | mamul.am
8695 | 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
«Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:

Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր