ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է Թաղավարդի ուղղությամբ». Դավիթ Թորոսյան
00:06, 15.09.2021
2306 | 0

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է Թաղավարդի ուղղությամբ, այսօր գյուղում կրակոցները լսելի են եղել վերջին անգամ մոտ մեկ ժամ առաջ, իսկ դրանից առաջ 7:30-ի մոտակայքում։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր հայտնի տեղեկատվական քաղաքականությունը. հա՛մ խախտում է հրադադարը, հա՛մ տարբեր սոցիալական կայքերում տեղեկություններ տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։
Հ.Գ Տեղեկությունները, բնականաբար, ստացված են սեփական աղբյուրներով և ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՆ»:

Աղբյուրը` Դավիթ Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր