ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մութալիբովի տեղական պատենտը հասկանո՞ւմ է, որ իր խոսքը սարքելու են վահան ու դեմ տան մեր դեմքին». Մ. Նահապետյան
02:06, 15.09.2021 | mamul.am
6189 | 2

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ժամանակ, ռեսուրս ու պետական միջոց է ծախսում՝ հատ-հատ հավաքում գերիների խոշտանգման կոնկրետ դեպքեր, կցում վիդեո-ֆոտո ապացույցներ, թարգմանում անգլերեն, որպեսզի աշխարհի հետ կոմունիկացվելիս մի հատ համահավաք նյութ լինի, որին հղում կարանք անենք, որպես անհերքելի ապացույց ադրբեջանական վայրագությունների։
Էսօր ԱԺ պատգամավորներից մեկը իր ելույթում հղում է անում այդ գրքույկին, պատմում դաժան վերաբերմունքի դրվագներ, որոնք տեղ են գտել ՄԻՊ զեկույցում։ Պատգամավորի ելույթի ավարտին Ալեն Սիմոնյանը արձագանքում է. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ Ազգային ժողովում հնչեցնել»։
Էս Մութալիբովի տեղական պատենտը հասկանո՞ւմ է, որ իր էդ արտահայտությունը Ադրբեջանի ՄԻՊ-ը ու ՄԻԵԴ ներկայացուցիչը սարքելու են վահան ու դեմ տան մեր դեմքին։ Նման իրավիճակներում միջազգային հարաբերություններում «կներեք, մեր ղեկավարը էշ-էշ խոսացել ա» կամ «նա դա չի ի նկատի ունեցել» փաստարկը չի անցնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր