ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Երևի Ղազինյանն ա մեղավոր, կամ՝ իրեն ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը». Անդրանիկ Քոչարյան
01:06, 15.09.2021 | mamul.am
4580 | 1

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է, թե ինչու արդեն 3-րդ անգամ Արթուր Ղազինյանը չի ընտրվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Երևի Արթուր Ղազինյանն ա մեղավոր, կամ՝ իրեն ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը: Չենք ընտրում նրան, որովհետև պարոն Ղազինյանը չի կարողանում հստակ պատասխանել այն հարցերին, որոնք տրվում են իրեն, կամ այն չափորոշիչներին, որով պետք է առաջնորդվի կարգավիճակին ձգտող թեկնածուն, կարողանա էդ կարգավիճակից բխող իր տրամաբանական պատասխանները հանձնաժողովում ներկայացնել: Իսկ հանձնաժողովի անդամները պարտավոր են տալ հարցեր և ստանալ պատասխաններ, այնուհետև՝ կայացնեն որոշում. ընտրել նրան. թե՞ չընտրել»,- եթերի ժամանակ ասել է Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Երևի Ղազինյանն ա մեղավոր, կամ՝ իրեն նեկայացնող Ռոբերտ Քոչարյանը». Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր