ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Երբ կկայանա Գորիս-Կապան ճանապարհի հարցով փակ նիստը. «Հրապարակ»
09:06, 15.09.2021 | mamul.am
3300 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը համաձայնել է «Հայաստան» դաշինքի առաջարկին՝ ԱԺ-ում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկելու համար փակ նիստ հրավիրել։ Խնդիրն ԱԱԾ տնօրենի ներկայությունն է, որն ընդդիմության գլխավոր պահանջն է։

Ընդդիմադիրներին փոխանցել են, որ նա ԱԺ գալու խնդիր չունի, պետք է հարմարեցնել աշխատանքային գրաֆիկը, չի բացառվում, որ հենց այսօր էլ տեղի ունենա փակ նիստը։ Մի քանի օր է՝ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել եւ գումար են գանձում իրանցի վարորդներից։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ դա ադրբեջանական Էյվազլիի տարածքն է։

Հիշեցնենք․ շաբաթներ առաջ դաշինքի նախաձեռնած փակ նիստին ներկայացել էր ԳՇ պետի տեղակալը, որը բավարար տեղեկացված չէր եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր