ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Արտոնյալ համարանիշեր էլ չեն լինի․ «Հրապարակ»
09:24, 15.09.2021 | mamul.am
4401 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ձևավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլևս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատել են թերթի տեղեկությունը, որ պատգամավորներն այլևս նման «անձեռնմխելի» պեհամարանիշեր չեն ունենա։

Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթևեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին։ Առավելությունը, բացի «թիթիզությունից», մեկ էլ ՃՈ տեսուչների կողմից ավելի ներողամիտ վերաբերմունքն էր: Նրանք ճանաչում էին և չէին կանգնեցնում նման համարներով մեքենաները։

Աշխատակազմից ասել են, որ միայն ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովի նախագահներին ու խմբակցությունների ղեկավարներին է տրամադրվելու ԱԺ պետհամարանիշ՝ HH 01 սերիայով։ Նրանց նաև ի պաշտոնե ծառայողական մեքենա է հասնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր