ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+12 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+19 °C
«Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը». Սուրեն Սուրենյանց
09:48, 15.09.2021
4817 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը...
Եվրոպայում գազի գինը նոր ռեկորդ է գրանցել` 1000 խորանարդ մետրն այլևս թանկ է 800 դոլարից։
Այս հանգամանքն ավելի անբարենպաստ անվտանգային միջավայր է ստեղծում Հայաստանի համար։
Մի կողմից, Եվրոպայի ու առհասարակ` միջազգային հանրության համար մեծանում է Ադրբեջանի գինը, մյուս կողմից` Ռուսաստանն ավելի մեծ զիջումներ կարող է պարտադրել Հայաստանին։ Զուր է Նիկոլ Փաշինյանը կարծում, թե Պուտինին կամ Միլլերին կարող է համոզել` գազը բելառուսական գնով ստանալու համար։
Դա գին ունի, դրան հասնելու համար Լուկաշենկոն նոյեմբերին ստորագրելու է Մոսկվայից տրված 28 փաստաթղթերը, որոնք, ըստ էության, ենթադրում են Բելառուսի կլանումը Ռուսաստանի կողմից։ Պատրա՞ստ է Փաշինյանը վճարել այդ գինը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր