ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Եթե Եվրոպան Իրանի հետ նման ծրագիր սկսի՝ ռուսներին Սյունիքը խանգարելու է». Արման Վարդանյան
10:30, 15.09.2021 | mamul.am
5537 | 0

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Եվրոպայում Գազի գինը 1000 խմ դիմաց դարձավ 810$։
Ռուսաստանն օգտագործելով իրավիճակը, շանտաժ է անում Եվրոպային «Հյուսիսային Հոսք 2» գազատարի արագ գործարկման համար։
Հիմա կասեք մեզ ի՞նչ:
Վերջերս մի տեղ կարդացի, որ Եվրոպայի համար Իրանից գազ գնելը դառնում է արդիական, և տեսական խողովակաշարը կարող է անցել Զանգեզուրով, որը և կդառնա մեր անվտանգության երաշխիքը։ Առաջին հայացքից շատ լավ է հնչում։
Իրականում իրավիճակը սա է. այո, Իրանի գազային ռեսուրսները գերազանցում են անգամ Ռուսաստանի ունեցածին և Իրանն այն երկիրն է, որը կարող է փոխարինել Ռուսաստանին։
Հիմա պատկերացնենք՝ Եվրոպան 2.6 միլիարդով սկսում է ամրացնել Սյունիքը, Իրանը համաձայնագիր է կնքում Եվրոպայի հետ և Հայաստանը դիտարկում է տրանզիտ ճանապարհ։
Այստեղից հարց է առաջացնում` Ռուսատանի ինչի՞ն է պետք Սյունիքը, եթե այն վնասելու է իր ամենագլխավոր շահին։
Մտածեք Սյունիքը պահելու մասին, եթե Եվրոպան Իրանի հետ նման ծրագիր սկսի՝ ռուսներին Սյունիքը խանգարելու է։
Վախենամ ռուսները չթողնեն, որ 2.6 միլիարդը մտնի Հայաստան, կամ մտնելու դեպքում այն իր նպատակին ծառայի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր