ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես կարծում եմ՝ ադրբեջանական տեղանուն օգտագործելու մեջ թաքնված պահ կարող է լինել»․ Սեյրան Օհանյան
13:42, 15.09.2021 | mamul.am
7264 | 2

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ադրբեջանական տեղանուններ կիրառելու դեպքին, ասաց․ «Ես կարծում եմ, որ դրա մեջ կարող է թաքնված պահ լինել․ այսինքն՝ իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից և սահմանագծումից հետո անցնելու են ադրբեջանցիներին։ Թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի՝ ես չեմ հասկանում»։
Օհանյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունը շարունակ կիրառում է ադրբեջանական տեղանուններ՝ հայկականի փոխարեն, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը փորձում է հակական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել։
Պատգամավորի խոսքով՝ սա հերթական ճնշումն է Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ, որը սպասելի էր պատերազմում կրած պարտությունից հետո։

«Ես կարծում եմ՝ ադրբեջանական տեղանուն օգտագործելու մեջ թաքնված պահ կարող է լինել»․ Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր