ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Եվրոպայում գազի գինը պատմական ռեկորդ է սահմանել
15:18, 15.09.2021 | mamul.am
5474 | 0

Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն է սահմանել՝ հազար խմ-ի համար կազմելով 950 դոլար: Այս մասին վկայում են ֆյուչերսի տվյալները, գրում է Ռիա Նովոստին: Միայն այսօրվա ընթացքում, գազի գինն աճել է 17,27 տոկոսով: Հաղորդվում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր նախօրեին՝ երբ ցուցանիշը հասել էր 810 դոլարի: Սեպտեմբերին վառելիքի գինը Եվրոպայում աճել է 1,5 անգամ: Վերլուծաբանները ենթադրում են, որ այսպիսի դինամիկան պայմանավորված է ԵՄ-ում հումքի քիչ քանակությամբ և նախորդ տարվա ցուրտ եղանակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր