ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ Է հայտարարել»․ Վահան Բաբայան
16:06, 15.09.2021 | mamul.am
3893 | 2

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրել է. «Նիկոլի «կիրթ» գործընկերը Շուշիի նոր լոգոյի մրցույթ Է հայտարարել։
Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի առաջարկները:
Մինչև սեպտեմբերի վերջ նրանք ստեղծելու են քաղաքի նոր լոգո և այն ստեղծողներին կոչ են անում չմոռանալ, որ Շուշին իրենց մշակույթային պատմական մայրաքաղաքն է: Հաղթողն էլ ստանալու է 3000 մանաթ:
Նման լկտիությանը, բնականաբար, չկա որևէ արձագանք ՀՀ-ի և Արցախի կողմից:
Գելխեղդի ԱԳՆ-ի լռության պատճառները պարզ են, նրանցից ի՞նչ արձագանք, բայց գոնե մեր ընդդիմադիր պատգամավորները դատապարտեն և աշխարհին ասեն, որ չի կարող Շուշին լինել ադրբեջանական պատմական մշակույթային մայրաքաղաք, քանի որ այն մեր պատմական քաղաքն է:
Դիվանագետների լռությունը նման հարցերում նույն դավաճանությունն է մեր ազգային շահերի հանդեպ և այս ամենը պետք է ի ցույց դրվի, որ, այսպես կոչված, ժողովրդի մանդատ ստացածները լուռ մոռացության են մատնել Արցախը»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր