ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում». Լին Թրեյսի
15:36, 15.09.2021 | mamul.am
11264 | 1

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում: Այս մասին այսօր «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ` մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք երկու երկրի միջև հարցերի համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Ամերիկյան կողմի դիրքորոշումն այն է, որ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- դեսպանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Թրեյսին նաև պատասխանել է Սյունիքի մարզում ադրբեջանցիների ներկայության մասին հարցին.

«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո։ Այդ առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության», – ասել է Թրեյսին։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում». Լին Թրեյսի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր