ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Եղբայրական Թուրքիայի աջակցությունը ուժ է տալիս մեզ». Զաքիր Հասանով
17:36, 15.09.2021 | mamul.am
4860 | 2

Թուրքիայի աջակցությունը ուժ է տալիս մեզ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ «Բազե ԹուրԱզ- 2021» համատեղ թռիչքային- մարտավարական վարժանքների շրջանակում Քոնիայում անցկացվող «Բարձրաստիճան դիտորդների օր» կոչվող միջոցառման ժամանակ: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Հասանովն ասել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազի ժամանակ Թուրքիան քաղաքական, բարոյական և դիվանագիտական ​​աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: «Թուրքիայի քաղաքական և ռազմական ղեկավարության հայտարարությունները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ այդ երկիրը մշտապես Ադրբեջանի կողքին է և թուրք-ադրբեջանական եղբայրությունն անբաժանելի»,-ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Հասանովը Թուրքիա էր այցելել նախօրեին: Այցի ընթացքում նախատեսվել են հանդիպումներ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և Թուրքիայի ռազմական ղեկավարության միջև:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր