ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ըստ տեղեկությունների՝ բեռնատարներից բացի ստուգվում են ուղևոր փոխադրող ավտոբուսները»․ Ռ․ Մարգարյան
17:54, 16.09.2021 | mamul.am
2623 | 2

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը երեկ կալանավորել է իրանցի երկու վարորդների և նրանցից մեկի հայտարարության համաձայն՝ պատրաստվում է նրանց դատել «Ադրբեջանի սահմանն անօրինական կերպով հատելու» պատճառով:
Ըստ տարածված տեղեկությունների՝ բեռնատարներից բացի նաև ստուգվում են ուղևոր փոխադրող ավտոբուսները:
Եթե իմ ընկերների մեջ կան մարդիկ, որոնց անձնագրերում գոյություն ունեն անցած տարիների ընթացքում Արցախ այցելելու մասին վկայող ինչ-որ նշումներ, խորհուրդ եմ տալիս հրաժարվել ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ ճամփորդելուց:
Կապան-Գորիս ճանապարհի այդ հատվածում տիրող անտերության պատճառով նախկինում Արցախ այցելած ցանկացած անձ կարող է հայտնվել ադրբեջանցիների թիրախում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր