ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Գնել Սանոսյանն ինձ ասել ա՝ դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ». Հակոբ Ավետյան
11:00, 16.09.2021 | mamul.am
6784 | 0

Ինչպես հայտնել էինք, բնակիչները դեմ են Կառավարության նախաձեռնած՝ համայնքների խոշորացման ծրագրին, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:

«Արյունահեղություն են ուզում սարքե՞ն, ծեծելով ձերբակալե՞ն, բա ղեկավարությունը սահմանապահ ժողովրդի կարծիքը հաշվի չառնի՞... Գնել Սանոսյանն ինձ ասել ա՝ խոստանում եմ՝ դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ»,- ասաց ակցիայի մասնակիցներին միացած Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: «Մեր ոստիկանության տղերքը նորմալ տղերք են, բայց հրամանը Երևանից ա... Մենք չենք ուզում որևէ մեկին վիրավորել, ես ուրախ կլինեմ տեսնել ուժեղ ղեկավարություն, հարցերն արագ կարգավորող ղեկավարություն, բայց չենք տեսնում, իսկ ընդդիմադիր ուժերը չեն կարող հարցը լուծել»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր