ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը թռել էր Բադեն-Բադեն». Դ. Իոաննիսյան
11:24, 16.09.2021 | mamul.am
6406 | 1

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու մտքում չի տեղավորվում այն միտքը, որ ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը թռել էր Բադեն-Բադեն։
Առաջնագծում դեռ տանկ ու հրետանի էր կիրառվում, պարզ չէր հրադադարի հեռանկարը, իսկ Սերժ Սարգսյանի ուշքն ու միտը այն էր, որ ամսի 6-ին Բեռլին թռնելու տեղը ամսի 5-ին թռնի Բադեն-Բադեն, մի գիշեր մի լավ «հանգստանա» ու հաջորդ օրը նոր թռնի Բեռլին։
Հ.Գ. Գումարային առումով Սերժ Սարգսյանը 16 անգամ մեր հարկերի հաշվին գնացել էր Բադեն-Բադեն։ Այդ թվում` ոչ միայն արձակուրդների ժամանակ: Այս փաստերը ուղարկելու ենք ՀՔԾ` խնդրելով տալ քրեաիրավական քնահատական (ՔՕ 179-րդ և 309-րդ հոդվածներով)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր