ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
12:12, 16.09.2021 | mamul.am
5966 | 0

Այսօր՝ Կառավարության նիստում որոշվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հարցը ներկայացնելիս՝ նշեց, որ սա կարևոր քայլ է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին: «Սույն թվականի սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել մրցույթը, որտեղ առավելագույն միավորումներ է հավաքել Սասուն Խաչատրյանը»,- նշեց Հարությունյանը։
«Կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ»,- իր խոսքում նշեց Սասուն Խաչատրյանը։
«Մասնագիտացումը, անշուշտ, բերելու է արդյունավետության բարձրացման: Կառույցն սկսելու է գործել առավելագույնը մեկ ամիս և 6 օր անց: Ամբողջությամբ այդ ընթացքում չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով կսկսի գործել եկող տարվա սկզբից»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր