ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ժապարովը կոչ է արել գործողությունների մեխանիզմ մշակել ՀԱՊԿ երկրներից մեկի՝ մյուսի դեմ զինված ագրեսիայի դեպքում
12:24, 16.09.2021 | mamul.am
5257 | 0

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետը: Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն իր հերթին առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մշակել գործողությունների մեխանիզմ՝ անդամ երկրներից մեկի՝ մյուսի վրա հարձակման դեպքում: «Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ նախագահը հնչեցրել է մի շարք առաջարկներ, այդ թվում ՝ կազմակերպության ներսում արագ արձագանքման և որոշումների կայացման մեխանիզմների մշակման հարցը՝ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի՝ մյուսի դեմ զինված ագրեսիայի դեպքում»,- ասվում է Ղրղզստանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր