Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ իր երկրի ռազմական ուժերը Մեծ Սահարայում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ՝ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրավիին: Նրա խոսքով, սա ևս մեկ մեծ հաջողություն է՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բուրկինա-Ֆասոյում ԻՊ ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 12 զինծառայող և ոստիկան: |