ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը
16:00, 16.09.2021 | mamul.am
5403 | 3

Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։ ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը:
Վարորդների մեծ մասն ադրբեջանցիներին վճարելու գումար չունի. Որոտանից քիչ հեռու գտնվող ադրբեջանական անցակետում նրանցից 100-300 դոլար են պահանջում։
Վարորդներից շատերը Գորիսի ուղղությամբ շարժվելիս չեն վճարել ադրբեջանցիներին, բայց նրանց զգուշացրել են, որ վերադառնալիս կրկնակի գումար են տալու, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

Վարորդների խոսքով` ոստիկանությունն ու ԱԱԾ-ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց մեքենաները մեծ են և չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով։ Մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի է ենթարկվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր