ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ստեփանակերտում գների տիեզերական թռիչքն ինչո՞վ է պայմանավորված». Բելլա Լալայան
19:06, 16.09.2021 | mamul.am
3916 | 2

Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանակերտում գների տիեզերական թռիչքը, ով կարող է ասել, ինչո՞վ է պայմանավորված:
Ասենք՝ ինչ տրամաբանությամբ է վերավաճառողը տեղում բանջարեղենը, կոնկրետ մի օրինակ՝ կանաչ լոբին վերցնում 450 դրամով ու վաճառում 800 -ով:
Նույնիսկ եթե տեղում չի ձեռք բերում, Ստեփանակերտ-Երևան ճանապարհը երկարե՞լ է, թե՞ արդեն ինքնաթիռով են ապրանք բերում, որ էսքան թանկացրել են:
Սա ի՞նչ բարձիթողի վիճակ է: Ո՞վ է այս բարդակին հետևում.
ո՞վ է վերահսկում:
ԱՀ ՀԾ և Տնտեսական Մրցակցությունը Կարգավորող Պետական Հանձնաժողով, չգիտեմ՝ որտեղ են սկսում ձեր իրավասությունները և որտեղ վերջանում, բայց փաստը մեկն է, որ այս աննորմալ վիճակը, «ափաշկարա իզձեվածելստվան մարդկանց անավ» պիտի պատասխան ունենա ...»:

Աղբյուրը` Բելլա Լալայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր