ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+5 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+15 °C
Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը
21:24, 16.09.2021
5587 | 0

Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ (Սյունիքի մարզ), իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանազատման շուտափույթ մեկնարկի և դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը:

Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, որ ադրբեջանական ոստիկանությունը մի քանի օր է Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում կանգնեցնում է իրանական բեռնատար մեքենաները և ուղեվարձ պահանջում իրանցի վարորդներից:

Զախարովայի խոսքով, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են և Բաքվին, և Երևանին:

«Մենք ակնկալում ենք արագ արձագանք` հետագա կուրսը ձևավորելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման համաձայն»,- ասել է Զախարովան:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր