ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ո՞ր դեպքերում աշխատողը կարող է չներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանը
00:12, 17.09.2021 | mamul.am
3887 | 0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. «ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝

  • աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Բացառություն.
Պահանջը չի վերաբերում ՝

  • ամբողջական պատվաստված,
  • մեկ դեղաչափ պատվաստված,
  • փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
  • հղիներին։

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր