ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սեպտեմբերի 26-ին պլանավորել էինք լայվ մտնել, խոսել վտանգի մասին, չհասցրինք. լուսադեմին Ադրբեջանը հարձակվեց». Կ. Փաշոյան
03:06, 17.09.2021 | mamul.am
6448 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցած տարի սեպտեմբերի 4-ին «Հրապարակ» օրաթերթում հոդված էի գրել՝ «Փաշինյանը Հայաստանին տանում է պատերազմի»։ Իսկ հետո այդ հոդվածի հիմքի վրա նաև տեսանյութ նկարեցինք։ Հոդվածը ընդունվեց սվիններով, վիրավորանքներով և խիստ ընդգծված հեգնանքով։ Այս խիստ բացասական վերաբերմունքը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ 2020 թ․-ի «Հուլիսյան» մարտերը գնահատել էի որպես արկածախնդրություն, իսկ հանրությանն էլ կոչ էի արել չհավատալ պետական քարոզչությանը, քանի որ այն սուտ է։
Մեծ հաշվով սա կանխատեսում չէ, ամեն ինչ շատ պարզ էր ու հասկանալի։ Հայաստանը տապալել էր բանակցությունները և ոչինչ չէր անում աղետի չեզոքացման համար։ Տերպետրոսյանական հռետորաբանությամբ մենք մարտահրավեր էինք նետել ամբողջ աշխարհին, քանի որ բոլոր կողմերից մեզ առաջարկում էին դուրս գալ հայտնի յոթ շրջաններից։ Ավելին՝ Հայաստանը ուղղակի և անուղղակի խոչընդոտում էր Ռուսաստանի մերձավորարելյան քաղաքականությանը, հենց սա է աղետի ամենամեծ պատճառը։ Փաստացի ՀՀ-ն պատերազմում էր Մոսկվայի տեսակետի դեմ։ Հենց սա ժամանակին չընկալվեց և ըստ պատշաճի չարժևորվեց մեր միջավայրում։
Նույնիսկ Էդմոն Մարուքյանի հետ պլանավորել էինք երկուսով լայվ մտնել և հանրությանը ներկայացնել վտանգի մասին։ Անընդհատ ինչ-ինչ պատճառներով հետաձգում էինք։ Վերջը սեպտեմբերի 26-ի գիշերը Մարուքյանը զանգեց ու առաջարկեց, որ հենց հաջորդ օրը նկարվենք։ Պայմանավորվեցինք, բայց արդեն չափազանց ուշ էր։ Լուսադեմին Ադրբեջանը ռազմաճակատի ամբողջ երկայնքով անցավ հարձակման»:

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր