ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սա իրապես պատմական իրողություն է». Գայանե Աբրահամյան
10:00, 17.09.2021 | mamul.am
7888 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հասարակության լրջագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դրոշի կեղծ նկարը տասնապատիկ ավելի շատ է տարածվում ու հայրենասիրության խեղված ալիքով թնդում, քան ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ լուրը` Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Հաագայի դատարան մուտքը (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան)։

Սա իրապես պատմական իրողություն է, որի համար ահռելի ջանքեր են ներդրվել, շնորհակալ եմ Եղիշե Կիրակոսյանին ու իր թիմին պրոֆեսիոնալ, ճիշտ աշխատանքի ու նվիրումի համար։

Այսօր բոլոր սոցիալական ցանցերը պետք է թնդային Հաագայի դատարան մեր հայցի լուրով, ինչպես հիմա թնդում են ադրբեջանական կայքերն ու սոցցանցերը այս լուրը ծաղրելով, բայց հայկական տիրույթում ամենուր անհեթեթ կերպով կեղծված նկարն է։

Այո՛, ողջ աշխարհում է կեղծ լուրը տարածվում առնվազն 100 անգամ ավելի արագ ու «խանդավառությամբ», բայց երբ դրանք տարածվում են նաև մասնագիտական շրջանակներից` ուղղորդված ու նպատակադրված, հստակ է դառնում մեր ձախողումների ևս մի աղբյուր. մենք այդպես էլ չտարանջատեցինք իշխանության դեմ պայքարը, ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ պայքարից ու պետությանը վնասելուց։ Տարածե՛ք այս նկարը. սա՛ է մեր պետության համար կարևոր ու առաջնային»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր