Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերջին անգամ պաշտոնական այցով եղել է Փարիզում: Ելիսեյան պալատում կայացել է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Քննարկվող թեմաների շարքում են եղել Աֆղանստանում տիրող ճգնաժամն ու Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը, ինչն առավել կարևոր է դարձել՝ նախօրեին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև AUKUS անունը ստացած ռազմական դաշինքի ստեղծումից հետո: Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 26-ին: Անգելա Մերկելը պատրաստվում է հեռանալ կանցլերի պաշտոնից և դուրս գալ մեծ քաղաքականությունից: |