ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գազի գինը Եվրոպայում կտրուկ անկում է գրանցել ռեկորդային աճից հետո
12:18, 17.09.2021 | mamul.am
5720 | 0

Եվրոպայում գազի գինը նվազել է 750 դոլարից՝ հազար խմ-ի համար: Նշվում է, որ անկումը կազմել է 13%: Այս մասին վկայում են ֆյուչերսի տվյալները, գրում է «Ռիա Նովոստի»-ն: Մինչդեռ սեպտեմբերի 16-ին ֆյուչերսի արժեքն ավելացել էր՝ հասնելով 853,5 դոլարի, ինչից հետո սկսել էր անկում գրանցել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Եվրոպայում գազի գինը մեկ օրում քառակի ռեկորդ էր սահմանել՝ հազար խմ-ի համար կազմելով 950 դոլար: Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովն ասել է, որ Եվրոպայում գազի գինը կարող է հասնել 1000 դոլարի` հազար խորանարդ մետրի դիմաց: Նրա խոսքով, եվրոպական տարածքում գազի գնի աճը պայմանավորված է եղանակային պայմաններով և հեղուկ գազի մատակարարման ծավալների կրճատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր