Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ առանց իրենց իմացության, ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, այսօր ստացել են պարգևավճար. «Ենթադրում ենք, որ դա նվիրված է անկախության տոնին: «Հայաստան» դաշինքի անունից հայտնում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու: Անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, մինչդեռ այս իրավիճակում շարունակում են պարգևավճար տալ»,- ասաց փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ գումարը կա՛մ կվերադարձնեն պետբյուջե, կա՛մ սահմանամերձ մարզերում կիրականացնեն որևէ ծրագիր: |